Գիտելիքի և ուսումնական տարվա առաջին օրվա առթիվ Երևանի համար 37 հիմնական դպրոցը միջոցառում էր կազմակերպել առաջին դասարանցիների համար:
Ողջույնի խոսքով և բարեմաղթանքով ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն տիկին Ն. Պարոնյանը: Իրենց ուրախ երգ ու պարով առաջին դասարանցիներին ուրախացրեցին բարձր դասարանցիները, որից հետո առաջին զանգի ղողանջի ներքո դասվարի ուղեկցությամբ դպրոց մտան սկզբում առաջին հետո մյուս դասարանցիները: Արդեն 2-րդ տարին է, որ տիկին Ն. Պարոնյանը տնօրինում է այս դպրոցը, և 2 տարի շարունակ սեպտեմբերի 1-ը նշվում է այսպիսի գեղեցիկ միջոցառումով: Առաջին անգամ դպրոցական նստարանին նստած աշակերտներին բաժանվեցին գրքեր, գրենական պիտույքներ, պայուսակներ և մաղթեցին երջանիկ և ուրախ դպրոցական տարիներ: